Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 02-06-2022

Հայտնի է, թե ով է կաշառատուն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ 10 հազար դոլար կաշառք տալու դեպք է բացահայտել․

«Ս. Զ.-ն 2021 թ․ դեկտեմբերին եւ 2022 թ․ հունվարին դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելու համար, սակայն նրանից մերժում է ստացել: Այնուհետեւ՝ 2022 թ․ ապրիլի 27-ին, ոռոգման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պատրվակով այցելել է Գեւորգյանին եւ նրա կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին առաջարկություն ներկայացնելու կամ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվելու․․․ համար Գեւորգյանին որպես կաշառք տվել է 4 մլն 599 հազար 800 դրամին համարժեք դոլար, որը փակ թղթապանակով դրել է նրա աշխատասեղանին` նշելով, որ դրանում առկա են փաստաթղթեր, եւ խնդրելով ուսումնասիրել դրանք: Վ․ Գեւորգյանը, պարզելով, որ թղթապանակում կաշառք հանդիսացող գումար է, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ԱԱԾ-ին, ապա ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ.-ին: Վերջինս Վ. Գեւորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տրված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»։

Մեր տեղեկություններով, խոսքը Սամսոն Զատիկյանի մասին է, որը նախկինում զբաղեցրել է Ջրային կոմիտեի Մալաթիայի բաժնի պետի, իսկ 2018-2019 թթ․՝ կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ ավելի վաղ զբաղեցնում էր ՀՊՃՀ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այն ժամանակ մամուլում գրվեց, որ նա գիշերային այցեր ու խուզարկություններ է անում համալսարանի աշխատակիցների աշխատասենյակներում, նրա անունը շրջանառվեց նաեւ ռեկտոր Թոքմաջյանի հետ կապված սեքս-սկանդալի պատմության մեջ։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը