Արտաքին 4 տարի առաջ - 17:23 31-05-2022

Մի քանի ռուս միլիարդատերեր վիճարկել են իրենց դեմ պատժամիջոցները ԵՄ դատարանում

Մի քանի ռուս միլիարդատերեր վիճարկել են իրենց նկատմամբ կիրառված Եվրամիության պատժամիջոցները Լյուքսեմբուրգի ԵՄ դատարանում: Լրագրողներին մայիսի 30-ին և 31-ին հայտնի է դարձել, որ Եվրոպայի խորհրդին հայցեր են ներկայացրել Ռոման Աբրամովիչը, Պյոտր Ավենը և Միխայիլ Ֆրիդմանը։

Դատարանը Ավենի հայցը գրանցել է մայիսի 23-ին, իսկ Ֆրիդմանինը՝ մայիսի 24-ին։ Մայիսի 25-ին դատարանը գրանցել է Աբրամովիչի հայցը։ Ավելի վաղ քննարկման էին ընդունվել Ալեքսեյ Մորդաշովի և Ալիշեր Ուսմանովի գանգատները։

Ռուս միլիարդատերերի դեմ պատժամիջոցներ են սահմանել Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ Ռուսաստանի կողմից Ուկրաինա զինված ներխուժումից հետո։ Իշխանությունները համարում էին, որ ռուս միլիարդատերերը հարստացել են պետության հետ մերձեցման հաշվին։

ԵՄ շատ երկրների իշխանություններն ու ԱՄՆ շատ կոնգրեսականներ առաջարկում են բռնագրավել միլիարդատերերի ակտիվները և ուղղել դրանք Ուկրաինայի օգնությանը։ Այժմ օրենսդրությունը թույլ չի տալիս դա անել, ԵՄ պաշտոնյաները հայտարարել են, որ նախատեսում են իրավական հնարավորություններ փնտրել նման լուծման համար։

Դատարանին դիմած բոլոր միլիարդատերերը հերքում են Կրեմլի հետ մերձ լինելը և պնդում են, որ իրենք որևէ ազդեցություն չունեն Պուտինի քաղաքական որոշումների վրա։ Նրանք իրենց դեմ պատժամիջոցներն անարդարացի են համարել և հայտարարել են, որ ակտիվների սառեցումը կարող է բացասաբար ազդել ոչ միայն իրենց, այլ նաև իրենց ձեռնարկությունների տասնյակ հազարավոր աշխատակիցների վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի