Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:44 31-05-2022

Կորոնավիրուսային համաներում Մոսկվայում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

« Հունիսի մեկից Մոսկվայում «կորոնավիրուսային համաներում» կմեկնարկի. կորոնավիրուսի հետեւանքով տուգանված քաղաքացիներն ու բիզնեսը կարող են վերադարձնել պետբյուջե մուծած գումարները, բացի այդ, նշանակված, բայց դեռեւս չվճարված տուգանքները կարող են չեղարկվել: «Կորոնավիրուսային համաներման» մասին համապատասխան որոշում է ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Միջոցառումն իրականացվում է քաղաքացիներին ու բիզնեսին համընդհանուր պատժամիջոցների շրջանակներում օգնություն ցուցաբերելու շրջանակներում: Այն քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, որոնք դիմակ չդնելու պատճառով տուգանվել են ու վճարել (կամ դեռեւս չեն վճարել) այդ գումարը, հնարավորություն կունենան հետ ստանալ այն»,- ասված է համապատասխան որոշման մեջ:
Քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, պատրաստվում է 13.6 միլիարդ ռուբլի չեղարկել: Պետության կողմից սուբսիդիա կարող են ստանալ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք՝ մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով: Դրանց մեջ են մտնում անձնագիրը կամ իրավաբանական անձի գործունեության համար պահանջվող հավաստագիրը, տուգանք նշանակելու մասին ոստիկանների կողմից կազմված արձանագրությունը, տուգանքը մուծելու ստացականը:
Տուգանքի վերադարձ չի կարող լինել այն քաղաքացիների կամ իրավաբանական անձանց համար, որոնք տուգանվել են ինքնամեկուսացման ժամանակ, այսինքն՝ խախտել են համաճարակային ռեժիմը, ինչպես նաեւ Ռուսաստանի համար ոչ բարեկամ պետությունների քաղաքացիներ են կամ «օֆշորային գոտիներում» հաշիվներ ունեն»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը

Ձեզ գուցե հետաքրքրի