Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:23 30-05-2022

Հրմշտոց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

«Մեր մոտ ողջամիտ կասկածներ կան, որ նախարարության աշխատակիցները ուզում են դուրս գալ»։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Հաջորդ պահին սկսվեց հրմշտոց ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև։ Ակցիայի մասնակիցները փորձում են ճեղքել ոստիկանական պատը և մուտք գործել կառավարական 3-րդ մասնաշենք։ Ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և նա ուշագնաց է եղել։

Հիշեցնենք՝ այս պահին ընդդիմությունը շրջափակել է կառավարական 3-րդ մասնաշենքը, որտեղ տեղակայված են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունները, պետական այլ մարմիններ: Ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են ներս մտնել` պարզելու պաշտոնյաների դիրքորոշումը ընդդիմության կողմից հայտարարված կետերի վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին