Ավելին 4 տարի առաջ - 10:02 30-05-2022

ԱՀԿ-ն ներկայացրել է կապիկի ծաղիկի տարածման վտանգը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայում կապիկի ծաղիկի տարածման համաշխարհային վտանգը գնահատում է որպես չափավոր, սակայն չի բացառում իրավիճակի վատթարացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը։

«Ներկայում, համաշխարհային մակարդակում, հանրային առողջապահությանը սպառնացող վտանգը գնահատվում է որպես չափավոր՝ հաշվի առնելով, որ սա կապիկի ծաղիկի դեպքերի և կլաստերների վերաբերյալ միաժամանակյա հաղորդման առաջին դեպքն է ԱՀԿ-ի տարբեր աշխարհագրական շրջաններում՝ առանց Արևմտյան կամ Կենտրոնական Աֆրիկայի ոչ էնդեմիկ երկրների հետ հայտնի համաճարակաբանական կապերի»,- հայտնել են կազմակերպությունից:

ԱՀԿ-ն նշել է, որ վարակման դեպքեր հիմնականում գրանցվել են միասեռական տղամարդկանց շրջանում։ Միևնույն ժամանակ, վարակի հանկարծակի հայտնվելը և աշխարհագրական լայն ընդգրկումը վկայում է, որ մարդուց մարդու փոխանցում արդեն տեղի է ունենում և կարող է աննկատ մնալ շաբաթներով կամ ավելի երկար, հավելել են կազմակերպությունից:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսն ասել է, որ կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստումների կարիք չկա: Նա նշել է, որ այս վարակը փոխանցվում է հիմնականում սերտ ֆիզիկական շփման միջոցով։ Այս առումով ներկայում հիվանդության տարածումը վերահսկելու հիմնական միջոցը վարակվածների շփման շրջանակի բացահայտումն է, հետաքննությունը և վարակվածների մեկուսացումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր