Արտաքին Խոսք 4 տարի առաջ - 18:16 28-05-2022

Պորոշենկոյին մեկ օրում երկրորդ անգամ են մերժել մեկնել Ուկրաինայից

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին փորձել է «Ռավա Ռուսկայա» անցակետով մեկնել Լեհաստան, որտեղ նախօրեին նրան մերժել են մեկնել։ Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով իրավապահ մարմինների զրուցակիցներին։

Մայիսի 27-ին Պորոշենկոյին թույլ չեն տվել մեկնել, քանի որ սահմանապահները չեն կարողացել կարդալ նախկին նախագահի՝ մեկնելու թույլտվության փաստաթղթի QR կոդը։

Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ Պորոշենկոն ուկրաինական պատվիրակության կազմում պետք է մասնակցի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստին, և այդ մասին որոշումը համաձայնեցվել է Գերագույն ռադայի ղեկավարության հետ։

Կուսակցությունը պնդում է, որ Պորոշենկոն այժմ ջանքեր է գործադրում, որպեսզի Ուկրաինան ստանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, ՆԱՏՕ-ին անդամակցություն և զենք։

Ուկրաինայի նախկին նախագահին կասկածում են պետական դավաճանության և 2014-2015 թվականներին ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքից ածուխ մատակարարելու ժամանակ ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը նպաստելու մեջ։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին