Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:01 28-05-2022

Իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթով չե՞ք ուզում հպարտանալ

Մայիսի 28-ը ոչ միայն Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրն է, այլև մեր հերոսական պայքարի ամենախորհդրանշական ու հաղթական օրերից մեկը։ 1918 թվականի Ղարաքիլիսայի, Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերով ենք մենք կերտել մեր առաջին անկախ հանրապետությունն ու մայիսի 28-ը նշանավորել դրանով։ Եթե մենք այդ օրերին չհաղթեինք մեզ ոչնչացնելու եկած թուրքական զորախմբերին, մենք ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այսօր անկախ Հայաստան չէինք ունենա։ Ուստի սա մեզ համար նաև բարոյական պարտքի զգացում առաջացնող տոն է։

Եւ այս տոնը շնորհավորելու և մեր հերոսական հաղթանակների մասին խոսելու բարոյական իրավունք չունեն նրանք, որոնք ասոցացվում են միայն պարտության ու պետականության կործանման, դավաճանության, հող հանձնելու, ոչ թե հող գրավելու, մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու հետ։ Այսինքն՝ մայիսի 28 նշելու և այդ առիթով ժողովրդին ուղերձ հղելու իրավունք չպետք է ունենա Հայաստանի ներկայիս ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի գլխավորությամբ։ Բայց նրանք այնքան աներես ու անամոթ են, որ ցինիկաբար հիշատակում են 1918 թ․ մեր հերոսամարտերի ու հաղթանակների, մեր առաջին հանրապետության կերտման մասին։

«Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով. առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն: Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, այսինքն՝ մի պետական կարգ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կատարած ընտրության արդյունքում: Երրորդ պատճառն այն է, որ Հանրապետությունը, պետությունը, որը ցանկացած ժողովրդի կազմակերպման բարձրագույն ինստիտուտ է, մենք կարողացանք ստեղծել հուսահատության պահին, երբ հայոց ցեղասպանության մահաբեր անիվը շարունակվում էր պտտվել: Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ թվում էր վերջ՝ այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը»,- այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյան անունով վարչապետն է՝ մարդ, որը չորս տարվա ընթացքում արմատապես խարխլեց մեր պետականության հիմքերը։

Նա, ով թքած ունի մեր հայրենիքի վրա, մեր պետության ու պետականության հաշվին առևտուր է անում մեր թշնամիների հետ, խոսում է պետականության, մեր ինքնության, լեզվի ու մշակույթի պահպանման մասին։ Մարդ, ով ստորագրել է նոյեմբերի 9-ի ստորացուցչի փաստաթուղթը, այսօր խոսում է մայիսի 28-ի մեր հաղթանակներից։ Ու չեն հարցնում այս պետական այր կոչվածերին՝ իսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինչի՞ մասին է, վաղը մեր սերունդները դա՞ էլ են «տոնելու»։ Նմանատիպ մի ցինիկ ուղերձ էլ Ալեն Սիմոնյանն է հղել ԱԺ նախագահի իր կաբինետից՝ էլի ճոռոմ խոսքեր ասելով մեր հերոսական հաղթանակների հետ։

Պատերազմի ժամանակ թաքստոցներում սելֆի անողներն այսօր հերոսական պայքարից ու հաղթանականերից են խոսում։ Վաղը, երբ իրավիճակ փոխվի, սրանց պետք է պատասխանատվության կանչել նաև այսօրինակ ցինիզմի, ժողովրդին ծաղրելու, ժողովրդի էմոցիաների հետ խաղալու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը