Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:15 28-05-2022

Տանուլ ենք տալիս Սարդարապատը՝ որպես պատմության խաղամոլներ

Մենք նման ենք այն խաղամոլին, որ մի անգամ հաղթում է, իսկ հետո այդ հաղթանակը՝ ձեռք բերած գումարը, շարունակ տանուլ տալիս, ի վերջո պարտքերի տակ ընկնում: Մենք մեր ներկայի մեջ տանուլ ենք տալիս մեր անցյալը և պարտք մնում ապագային: Այդպես մսխել և մսխում ենք Սարդարապատը:

Մենք չկարողացանք պահել ու պահպանել մեր հաղթանակը: Շփոթեցինք խաղի հետ, դրեցինք խաղասեղանին. կա՛մ ետ կբերենք, կա՛մ տանուլ կտանք: Տանուլ՝ անփութորեն, ի միջի այլոց, առանց գնահատելու արժեքն ու կարևորությունը: Փոխարենը վրան դողալու որպես մեր էություն ու հոգեկերտվածք, որ մեր երթն էր բոլոր գալիքների մեջ:

Հիմա մեր մեջ կան մարդիկ՝ ոչ քիչ թվով, որ ասում են, թե հրաշքով հաղթեցինք Արցախյան ազատամարտը կամ սխալմամբ ու թյուրիամացաբար: Չէ՛, ո՛չ հրաշք էր, ո՛չ էլ սխալմունք ու թյուրիմացություն: Հաղթեցինք, որովհետև Սարդարապատը մեր մեջ էր, և մենք նորից մեզ գտանք Սարդարապատի մեջ: Մենք չհաղթեցինք Արցախյան ազատամարտում, մենք հաղթեցինք Սարդարապատը երկրորդ անգամ:

Մենք ոչ թե Արցախի պատերազմում պարտվեցինք, մենք պարտվեցինք Սարդարապատը: Պարտվեցինք, որովհետև Սարդարապատն այլևս մեր մեջ չէր, և մենք մեզ չտեսանք Սարդարապատի մեջ: Մենք արդեն Սարդարապատը շպրտել էինք խաղասեղան՝ որպես նվեր ստացած, պատահաբար գտած խաղագումար, որ, ինչո՞ւ ոչ, կարելի է և մսխել: Տանուլ տվեցինք և պարտք վերցրինք ապագայի մեր հաղթանակը՝ սա էլ տանուլ տալով, որ հետո մարենք, փակվենք որպես ապառիկ: Ոչ թե պատմությունը կորցրեց Սարդարապատը, այլ եկավ մի պատմություն, որ չուզեց ունենալ Սարդարապատ, որովհետև մենք դադարեցինք լինել պատմություն զավակները:

Մենք Սարդարապատից ենք գալիս, որովհետև մեզանից շատերի պապերն ու մեծ պապերը Սարդարապատի մեջ են եղել, հաղթել մեր գոյամարտը և հաստատել մեր գոյության իրավունքը: Հիմա, երբ գնանք անդին, ի՞նչ պատասխան ենք տալու նրանց, որ դուք կերտեցիք հաղթանակ ու պետականություն, դրեցիք մեր ափի մեջ, իսկ մենք պարտվեցինք ու տանո՞ւլ տվեցինք հաղթանակ ու պետականություն:

Ամենածանրը ոչ թե մեր պատասխանն է լինելու, այլ նրանց հարցը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին