Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:24 28-05-2022

Տեսնել Նիկոլ Փաշինյանին և հոգեկան հանգստությունը վերագտնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս աննկարագրելի սիրառատ է դարձել թիմակիցների նկատմամբ, շատ հաճախ կառավարական առանձնատանն ընդունում է ՔՊ վերնախավի ներկայացուցիչներին: Հիմնականում նրանց, որոնք կարող են թիմում եղանակ փոխել, երկար զրուցում է, գոտեպնդում, վստահեցնում է, որ իշխանությանը ոչինչ էլ չի սպառնում, քանի որ իրենց հետ է եւ Արեւմուտքը, եւ Ռուսաստանը։ Փորձում է հոգեկան հանգստություն եւ համոզմունք ներշնչել, որ իրենք երկար են մնալու իշխանության: Նա անձնական շփումների ժամանակ կարողանում է թիմակիցներին գցել իր ազդեցության տակ: Եւ չնայած դրան շարքային ՔՊ-ականները, որոնց բախտ չի վիճակված մշտապես տեսնել «առաջնորդին», նկատել են, որ թիմի կարկառունները` Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել:


Ի դեպ, բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը դեռեւս չի հանդիպել ֆրակցիային, սովորաբար արտերկրյա այցերից հետո Փաշինյանը թիմի հետ հանդիպում է եւ հաշվետվություն է ներկայացնում, ՔՊ-ականներն անհամբեր սպասում են այդ հանդիպմանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը