Ներքին 4 տարի առաջ - 20:43 27-05-2022

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կազմակերպված «Հին ընկերներ, նոր հնարավորություններ» խորագրով հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովին։

Միջոցառման նպատակն էր ստեղծել արդյունավետ և կայուն համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ագրոտեխնոլոգիական կազմակերպությունների, բուհերի և այդ ոլորտի պատասխանատուների միջև։

«Այսօրվա համաժողովը շատ կարևոր է ինչպես երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի կայացման և խորացման համար։ Անշուշտ, այս համաժողովի անցկացումը հայ և իրանցի մասնագետներին հնարավորություն կընձեռի հաստատել կապեր՝ գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար»,- ասել է Տիգրան Գաբրիելյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը