Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:04 27-05-2022

Իշխանի ու Վանեցյանի պատճառով փողոց դուրս չգալը արդարացում չէ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ու շաբաթներով դրսում գիշերող ընդդիմությունը չի կարողանում մարդկանց լայն զանգվածներին դուրս հանել փողոց։ Հանուն հայրենիքի` մարդիկ չեն ուզում փողոց դուրս գալ։ Պատճառները տարբեր են։ Դուրս չեկողների մեծ մասը դեմ է Նիկոլին ու նրա խայտառակ վարչակազմին, նրանք համարում են, որ Նիկոլը, այո՛, կործանում է երկրիրը, բայց չեն ուզում միասնաբար նրան հեռացնել։ Ինչո՞ւ․ պատճառը առավել քան պարզունակ է․ դեմ են նախկիններին։

Նրանք չեն ուզում Իշխան Սաղաթելյանը կամ Արթուր Վանեցյանը գա իշխանության, քանզի նրանց դեմքով տեսնում են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Բայց այդ մարդիկ մի բան չեն հասկանում, որ իրենց ու Իշխանին կամ Վանեցյանին այս պահին միավորում է մեկ բան ընդամենը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին չտեսնելու ցանկությունը։ Դու էլ չես սիրում Նիկոլին, Իշխանն ու Վանեցյանն էլ, հետևաբար ի՞նչն է խանգարում, որ դուրս գաս փողոց և պայքարես Նիկոլի դեմ։ Միայն այն, որ հանրահավաքների ու երթերի «հաղորդավարը» Իշխան Սաղաթելյա՞նն է կամ կազմակերպիչը դաշնակնե՞րն են։ Չե՞ս ուզում տեսնել Իշխանին «ղեկին», արի հրապարակ ու պահանջիր, որ նրա փոխարեն մեկ ուրիշը առաջնորդի երթը և հետագայում էլ գա իշխանության։ Բայց արի մի՛ ասա, թե Իշխանի պատճառով Նիկոլի դեմ դուրս չեմ գալիս։ Դա արդարացում չէ։ Եթե դու ասում ես, որ դեմ ես Նիկոլին, բայց տարբեր պատճառներ ես բերում, թե ինչու նրա դեմ այսօր չես պայքարում, ուրեմն դու լավ էլ կողմ ես Նիկոլին կամ թաքնված նիկոլական ես։ Դա նույնն է, որ ասես՝ ես էլ եմ «Կոկա-Կոլա» սիրում, Իշխան Սաղաթելյանն էլ, ու քանի որ Իշխանն էլ է «Կոլայի» երկրպագու, ես դադարում եմ այլևս «Կոլա» խմել ու անցնում եմ «Պեպսիին»։

Այս հարցում, իհարկե, Իշխանն ու մյուսներն իրենց մեղքի բաժինն ունեն, քանզի եթե քաջ գիտակցում են, որ մարդիկ, թեկուզ այդպես պրիմիտիվ մտածելակերպով, փողոց դուրս չեն գալիս հենց միայն իրենց պատճառով, ուրեմն իրենք պետք է մի կողմ քաշվեն ու թույլ տան, որ մարդիկ անկաշկանդ գան այն հանրահավաքին, որը Իշխանի կամ Վանեցյանի կազմակերպածը չէ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում