Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:43 27-05-2022

Ինչու է խաբում քաղաքապետարանը. Գեղամյանը փաստում է լճի մաքրման աշխատանքների մասին

«Միակ բանը, որ դուք կարող եք անել դա ճշտելու համար, հարցրե՛ք՝ տարեկան կտրվածքով ջրերում ինչքա՞ն աղբ է կուտակվում, քանի՞ հազար տոննա, հետո եթե դա բազմապատքեք 50-ով, դուք կունենաք Արագածի նման բարձր լեռ Երևանյան լճի ափին, որ ամեն ասածին հավատանք... Ես էլ ասում եմ՝ շատ շնորհակալություն եմ հայտնում այն կազմակերպություններին ու շինարարներին, ովքեր հիմնովին մաքրել էին լիճը։ Թե 90 թվից այն կողմ ինչ են արել, ես ինֆորմացիա չունեմ։ Տարեկան կտրվածքով, հետաքրքրվեք, քանի՞ հազար տոննա աղբ է կուտակվում այնտեղ տարիներ շարունակ և եթե 50 տարի շարունակ, ի՞նչ 50 տարի, 10-15 տարի հիմնովին չմաքրեն, դուք լճի մոտ կարող էինք ունենալ Արագածի նման լեռ»։ Այս մասին այսօր oragir.news-ի հետ զրույցում ասաց Երևանի՝ 1989-1990 Սովետական միության վերջին քաղաքապետն Արտաշես Գեղամյանը՝ պատասխանելով Երևանի քաղաքապետարանի այն հայտարարությանը, որ լիճը մոտ 50 տարի չի մաքրվել:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապեետարանը իր պաշտոնական կայքում հրապարակել էր մի տեսանյութ, որում ցուցադրվում էին Երևանյան լճի մաքրման աշխատանքները և ասվում, որ արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները, լիճը մաքրվում է 50 տարի շարունակ կուտակված աղբից։

«Եթե դուք բարձրացնեք 90 թվականի Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ընդունած որոշումները, ապա այդտեղ գոնե երեք որոշում կտեսնենք, որ վերաբերում են Երևանյան լճի մաքրմանը տրվող գնահատականներին»,- ասաց Գեղամյանը՝ հավելելով՝ 37.000 տոննա տարեկան կտրվածքով աղբ էր լցվում այդ լիճը։ «90 թվականին շատ լուրջ քննարկման առարկա դարձավ, ավելին ասեմ՝ որոշակիորեն դատարկվեց լճի մակերեսը, և աղբահանություն տեղի ունեցավ։ 91 թվից թե ի՞նչ են արել, դժվարանում եմ ասել։ Մեղք չվերցնեմ իմ վրա, ինձնից հետո եկող քաղաքապետերի հասցեին ոչ հիմնավոր գնահատականներ չտամ»։

Մեկ այլ նախկին պաշտոնյա, ով չցանկացավ հրապարակել իր անունը, oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Նախկինում պարբերաբար երեք տարին մեկ լիճը մաքրվել է, հիմա մաքրումները ավելի հաճախակի են դարձել, քանի որ հնարավորություն են ստեղծում ավել գումար դուրս գրելու։ Եվ գուցե դա էր պատճառը, որ քաղաքապետարանը սպասարկող մեքենաների թիվը բարձրացրեց մեկ զրոյով, հետո ասվեց՝ շփոթմունք է»։
Իսկ 50 տարի չմաքրելու մասին հայտարարությանը նա պատասխանեց. «Նման թվեր են նշում առանց հիմնավորման, քանի որ գիտեն՝ շատ քիչ են կամ գրեթե չկան բնիկ երևանցիներ, ովքեր ունեն հիշողություն և հիշում են մաքրման աշխատանքները»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին