Միտք Ներքին 4 տարի առաջ - 12:00 26-05-2022

Քերել բյուջեից, ինչքան հնարավոր է․ սղոցի՛ր, Շո՜ւրա

ԿԳՄՍ նախարարությունը իրականություն է դարձրել Փաշինյանի մի մտահղացում, որը ժամանակին մերժվել էր արվեստի գործիչների կողմից եւ որակվել ոչ պրոֆեսիոնալ ու պոպուլիստական: Խոսքը արվեստի գործերի՝ թանգարաններից մարզային եւ հեռավոր վայրերի դպրոցներ տեղափոխելու մասին է: Կ

ԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ֆեյսբուքի իր էջում «ավետել» է,որ Հայաստանի ազգային պատկերասրահից Մինաս ու Բաշինջաղյան են տարել Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. թիվ 3 դպրոց՝ «ԴԱՍԱՐՎԵՍՏ» կրթական-մշակութային նախագծի շրջանակում: Առաջիկայում էլ Ստեփանավան, Դիլիջան, Չինարի են տանելու: Նման չտրամաբանված քայլի երբեւէ չեն դիմել որեւէ երկրում, որովհետեւ մշակութային արժեքները նախ պետք է համապատասխան պայմաններում պահվեն ու ցուցադրվեն, էլ չենք խոսում տեղափոխման մասին: Ի՞նչ իմաստ ունի մեծ պատվիրակությամբ այդքան ծախս անել ու հասնել հեռավոր մարզ, նկարները ցուցադրել տվյալ դպրոցի, դիցուք, մի դասասենյակում, երբ կարելի էր այդ գումարով տրանսպորտի հարց լուծել եւ երեխաներին թանգարան բերել: Այդպես նաեւ փոքրերի մոտ թանգարան հաճախելու մշակույթ կձեւավորվեր:

Բայց չէ՛, նախարարը պետք է քծնի իր շեֆին,արվեստի գործերը անհասկանալի պայմաններում ու վատ ճանապարհներով պետք է գյուղեր տանել, գուցե եւ գործուղման գումար դուրս գրել: Քերել բյուջեից, ինչքան հնարավոր է, վնասել, ինչպես հնարավոր է, հատկապես որ թքած ունեն արվեստի ու ողջ երկրի վրա: «Սղոցի՛ր, Շո՜ւրա»,- կասեր «Ոսկե հորթ»-ի հերոսը:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը

Ձեզ գուցե հետաքրքրի