Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:00 25-05-2022

Դավիթ Տոնոյանի փաստաբանները գրություններ են ստացել ՌԴ մարմիններից

Անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ասված է, որ գործով պաշտպանության կողմը ձեռք է բերել իրավասու պետական մարմնից ստացված անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են հրթիռների ձեռքբերման ժամանակ դրանց շահագործման ժամկետների մեջ լինելը:

Oragir.news-ը Տոնոյանի պաշտպան Ավետ Կարապետյանից հետաքրքրվեց, թե ո՞ր մարմնից են իրենք գրություն ստացել, ըստ որի՝ ադ հրթիռները եղել են ժամկետի մեջ։ Հիշում ենք, որ նախաքննական մարմինը հրաժարվել էր փորձաքննության ենթարկել այդ հրթիռները։ Փաստաբանն ասաց, որ իրենք ներպետական մարմիններից եւ ՌԴ֊ի մարմիններից են հարցումներ կատարել, որոնք հաստատել են, որ հրթիռները անորակ չեն եղել։ Փաստաբանի խոսքով` հրթիռների ժամկետը 30 տարի է, երբ ՀՀ ՊՆ֊ն այն գնել է, դրանք մի քանի տարվա արտադրած հրթիռներ էին. «Ես կարող եմ հստակ ասել, որ այդ հրթիռները ժամկետների մեջ են եղել»։

Իսկ ինչ վերաբերում է հրթիռները փորձաքննության չանցկացնելուն, փաստաբանն ասաց. «Փորձաքննություն անելու շահագրգռվածություն պետք է ունենար մեղադրանքի կողմը, որը հրաժարվել է անցկացնել։ Ընդ որում, գործի ընթացքում այն նշանակված է եղել, բայց կասեցրել են»։

Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ։ ԱԱԾ-ում քննվող քրեական գործը վերաբերում է ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը