Ներքին 4 տարի առաջ - 22:11 24-05-2022

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մայիսի 24-ին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Նորին Ս. Օծութեան պատուիրակութեան մաս կազմեցին Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Եպս. Զոպուեան, Հ.Յ.Դ. Լիբանանի կեդրոնական կոմիտէի եւ խորհրդարանի հայկական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունի, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Ռէիսեան, Սուրիոյ Հ.Յ.Դ. կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Վրէժ Եագուպեան, Բերիոյ հայոց թեմի Ազգ. Իշխանութեան ատենապետ Սիւնպիւլ Սիւնպիւլեան, Ազգ. Կեդրոնական Վարչութեան անդամ Հրաչ Յակոբեան եւ Ազգ. բարերար Սուրէն Վարդանեան։

Նախագահ Ալ֊Ասատ ջերմօրէն ողջունեց Վեհափառ Հայրապետին եւ իրեն ընկերակցող պատուիրակութեան այցելութիւնը։ Նախագահը իր խօսքին մէջ յիշեց Օսմանեան պետութեան կողմէ գործադրուած Հայոց Ցեղասպանութիւնը եւ ընդգծեց, թէ պատմութիւնը կը շարունակուի Սուրիոյ մէջ։ Ան նշեց հայոց ներդրումը Սուրիոյ զարգացման ու յառաջդիմութեան մէջ եւ շեշտեց, որ հայ համայնքը անբաժան մասնիկն է Սուրիոյ հասարակութեան։

Նորին Ս. Օծութիւնը, իր կարգին, բարձր գնահատեց Սուրիոյ պետութեան աջակցութիւնը հայ համայնքի վերականգնման։ Վեհափառ հայրապետը վստահեցուց, թէ Սուրիոյ հայութիւնը ամէն գնով սատար պիտի հանդիսանայ Սուրիոյ վերաշինութեան ու վերածաղկման աշխատանքներուն։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու շրջանի տագնապներն ու խնդիրները։ Ապա, Նախագահ Ալ֊Ասատին պարզուեցան Սուրիոյ հայութիւնը դիմագրաւող դժուարութիւնները։
Աւարտին, Վեհափառ հայրապետը նախագահին նուիրեց Բարձրբերդի Աւետարանի օրինակ մը եւ իր հեղինակած The Armenian Church գիրքի արաբերէն թարգմանութիւնը։

Յայտնենք, որ Վեհափառ հայրապետը նոյն օրը յաջորդաբար այցելեց Սուրիոյ Կրօնից նախարար Ահմատ Ապտ Ալ֊Սաթար Ալ֊Սայէտին, վարչապետ Հուսէյին Արնուսին եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ պետ Աֆրամ Բ. Պատրիարքին (Յոյն Ուղղափառ եւ Կաթողիկէ Եկեղեցիներու պետերը երկրէն բացակայ ըլլալնուն պատճառով անոնց հետ հանդիպում տեղի չունեցաւ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում