Ներքին 4 տարի առաջ - 20:48 24-05-2022

Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ախիմ Շտայների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավար Ախիմ Շտայների հետ։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը կարևորել է ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանի կայուն զարգացման առանցքային նպատակներին և ազգային բարեփոխումների առաջնահերթությունների իրականացմանն հասնելու գործում։

«Ընդգծվել է, որ ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հիմնված երկրի կարիքների և հնարավորությունների վերլուծության վրա, մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի զարգացման համար։

Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի կողմից իրականացվող՝ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի աշխատանքի մասին, որն ուղղված է Հայաստանի զարգացման ներուժի բացահայտմանն ու իրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ շարունակականության ապահովումը, ինչպես նաև ջանքերի համատեղումը՝ թվային տեխնոլոգիաների զարգացման համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում