Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:33 24-05-2022

Այն, ինչ այսօր արեց ընդդիմությունը ԱԳՆ-ում, ահաբեկչական խմբավորումներին է բնորոշ. Ա. Ջուլհակյան

Ազգային ժողովում քառօրյա նստաշրջանի ընթացքում պատգամավորներներն իրենց ելույթների ընթացում հանդես եկան հայտարարություններով։ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ընդդիմադիրների կողմից ԱԳՆ շենքի մուտքի և ելքի արգելափակմանը, ասաց.

«Այսօր «թալանի փրկության» մի շարք ակտիվիստներ, որոնք համատեղության կարգով նաև պատգամավորորական մանդատ կրողներ են, ասպատակել են ԱԳՆ-ն, մուտք գործել աշխատասենյակներ՝ պետությանը որևէ օգուտ չբերող զբաղմունքով։ Պատանդառել էին ԱԳՆ նախարարի տեղակալին՝ ստիպելով հանդես գալ կոչերով։ Այն, ինչ այսօր արեց ընդդիմությունը ԱԳՆ-ում, ահաբեկչական խմբավորումներին է բնորոշ»։


Հիշեցնենք, որ ընդդիմադիր երկու պատգամավոր առավոտյան ցանկանում էր մուտք գործել ԱԳՆ շենք՝ այնտեղ հանդիպելու ԱԳՆ տարբեր պաշտոնյաների հետ և նրանց փոխանցելու, որ Բրյուսելում Ալիև-Շառլ Միշել-Փաշինյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները առ ոչինչ են, և հայ ժողովուրդը դրանք չի ընդունում:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին