Ներքին 4 տարի առաջ - 18:53 24-05-2022

«Աջափնյակ» մետրոյի կառուցման հարցում մենք զբաղվել ենք ժամավաճառությամբ․ ավագանու անդամ


Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստի ընթացքում ունեցած իր ելույթում, խոսելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մասին, ասաց․

«Մետրոյի կայարանի արժեքի մասին հաճախ տրվող այն հարցադրումները, թե արդյոք շատ էր այս նախագծին տրվող գումարը թե շատ չէր, տալիս են այն մարդիկ, որոնք բացարձակ վստահություն ունեին նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև այդ մրցույթը հայտարարվել և կայացել է Հայկ Մարությանի օրոք և հիմա ընդամենը դրա ընթացքն է տրվում և ֆինանսավորվում։ Այսինքն՝ այս առումով եթե մենք ունենք գործընկերներ, որոնք Մարությանի հանդեպ ունեին վստահություն, և հիմա նոր հարց է առաջանում, թե ինչու այդքան գումար, ապա ասեմ, որ այդ մրցույթը կայացել է դեռ այն ժամանակ։

Ինչ վերաբերում է ծրագրի իրատեսությանը, մենք սրա մասին շատ ենք խոսել, և հիմա ակնհայտ է մեկ տարբերություն՝ այն ինչ ասվում է 2018-ից այս կողմ, և այն, ինչ ասվում է հիմա։ Այն ժամանակ ասվում էր, որ դա իրականացվելու է մասնավոր ներդրումներ ներգրավելով, և մենք ասում էինք, որ դա իրատեսական չէ, հիմա Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել․ այլ կերպ լինել չէր կարող։ Ուստի մենք կարող ենք ֆիքսել, որ 2018 թվականից մինչև 2020 թվականի վերջը, այս հարցում մենք զբաղվել ենք ժամավաճառությամբ՝ ասելով որ կներգրավենք մասնավոր ներդրումներ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի