Սպորտ 4 տարի առաջ - 23:05 22-05-2022

«Մանչեսթեր Սիթին» ֆանտաստիկ սցենարով հռչակվեց Անգլիայի չեմպիոն

Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021/22թ. առաջնությունը: Վերջին՝ 38-րդ տուրի հանդիպումներով որոշվեց Անգլիայի չեմպիոնը:

«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Ասթոն Վիլային» և գերկամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով: Մեթի Քեշի և Ֆիլիպե Կոուտինյոյի գոլերի շնորհիվ հյուրերն առջևել են հաշվի մեջ 2:0 հաշվով: 5 րոպեի ընթացքում «քաղաքայինները» հաղթանակ են կորզել. Իլկայ Գյունդողանը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ Ռոդրին հավասարեցրել է այն: 81-րդ րոպեին Գյունդողանը «չեմպիոնական» գոլ է խփել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Զուգահեռաբար կայացած խաղում «Լիվերպուլը» Սադիո Մանեի, Մոհամեդ Սալահի և Էնդրյու Ռոբերտսոնի գոլերի շնորհիվ 3:1 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»:

Այսպիսով, Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 93 միավորով հռչակվեց Անգլիայի չեմպիոն, Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» 92 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում