Սպորտ 4 տարի առաջ - 16:30 21-05-2022

Հալանդը թանկարժեք նվերներ է գնել իր թիմակիցներին և «Բորուսիայի» աշխատակիցներին

«Բորուսիայի» արդեն նախկին հարձակվող Էրլինգ Հալանդը «թանկարժեք» հրաժեշտ է տվել դորտմունդյան ակումբին։

Նորվեգացի ֆուտբոլիստը թիմակիցներին և մարզիչներին «Rolex» ապրանքանիշի ժամացույցներ է նվիրել։ «Bild»-ը հայտնում է, որ յուրաքանչյուր ժամացույցի արժեքը 13-ից 15 հազար եվրո է։ Ժամացույցները Գերմանիա են տարվել Նիդերլանդներից և յուրաքանչյուրին անձնական փորձարկում անցել։

Էրլինգը ակումբի այլ 20 աշխատակիցների նվիրել է «Omega» ապրանքանիշի ժամացույցներ, որոնց մոտավոր արժեքը 7.000-ից 9.500 եվրո է։

Գերմանական պարբերականը հայտնում է, որ Հալանդն, ընդհանուր առմամբ, նվերների համար ծախսել է մոտ 600 հազար եվրո։ Հիշեցնենք, որ աստղային հարձակվողը լքում է «մեղուների» կազմը՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում