Քիչ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին հայտնել է, որ դատարանի որոշմամբ է խուզարկությունը կատարվում, խնդիրը վերաբերում է այն հայտնի տեսանյութին, որում Արամը մուրացկաններին փող է բաժանում ձմռանը. «Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է»:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը
Oragir.news-ին ասաց, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել է։ Արամ Գրիգորյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որից հետո` Երեւան քաղաքի քննչական բաժին, ենթադրվում է՝ նրան տարել են հարցաքննության։
«Ըստ էության՝ գործ ունենք ՔՊ-ական պատգամավորների կողմից տարածվող այն տեսանյութի հետ, որ Արամը օգնում է մուրացկաններին։ Երեւում է, որ դա կապ չունի Ազատության հրապարակի հետ, 2021 թվականի է դա։ Իրենք սա վերագրում են իբր Ազատության հրապարակ բերելու համար նյութապես շահագրգռել։ Քաղաքական հետապնդումներ են իրականացնում ընդդիմադիրների, նրանց շրջապատի նկատմամբ», - ասաց Բաբայանը։