Ներքին 4 տարի առաջ - 17:29 20-05-2022

Ընդդիմությունը շրջափակել է Մատենադարանը. անակնկալներ են խոստանում

«Դիմադրություն» շարժման մասնակիցները անձրևի տակ Ֆրանսիայի հրապարակից քիչ առաջ երթ են սկսել եւ արդեն հասել են Մատենադարանի մոտ, այստեղ ոստիկանական մեծ ուժեր փակել են Մաշտոցի պողոտան:

Այս պահին ընդդիմադիրները շրջափակել են Մատենադարանը, ուր այցելել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Չնայած անձրևոտ եղանակին՝ ցուցարարները չեն լքում տարածքը։

Նրանցից մեկը մեր թղթակցին փոխանցել է, որ անակնկալ գործողություններ են հնարավոր:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը այսօր վճռական գործողությունների է անցել, առավոտյան շրջափակվել են նախագահի նստավայրն ու Մարիոթ հյուրանոցը, որտեղ քննարկման էին մասնակցում Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյզին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը