Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:30 20-05-2022

Այս շարժումը դուր չի գալիս Չավուշօղլուին, Ադրբեջանին ու Նիկոլին․ Հայկ Մամիջանյան

Ադրբեջանն արագացված տեմպերով ավարտում է Բերձորի՝ Լաչինի միջանցքը շրջանցող այլընտրանքային Կոռնիձոր-Լիսագոր ճանապարհի շինարարությունը։

Oragir.news-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ այս ընթացքում Արցախի կարգավիճակի, առհասարակ Արցախի անվտագության հետ կապված բոլոր զարգացումները ի վնաս մեր երկրի են տեղի ունենում։

«Որպես այդպիսին՝ կարգավիճակի ապահովման որևէ գործընթաց ակտիվ տեսանելի չէ, իսկ ադրբեջանական կողմին հաջողվում է ենթակառուցվածքներ ապահովել, որը էլ ավելի է նվազեցնում Արցախի անվտանգությունը, նույնիսկ հաջողվում է որոշ հատվածներում առաջխաղացում ունենալ ՀՀ-ի հետ սահմանագիծ հատվածներում՝ նեյտրալ գոտու հաշվին, այնպես, ինչպես եղավ 2018 թ-ին Արարատի մարզում։ Արդյունքում առանց այդ էլ կասկածի դրված անվտանգությունը նորից ավելի խոցելի է դառնում»։

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունները ներսի ռադիկալների ու դրսի սփյուռքի ճնշման տակ են, Մամիջանյանն ասաց, որ այս շարժումը դուր չի գալիս Չավուշօղլուին, Ադրբեջանին ու Նիկոլին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի