Ներքին 4 տարի առաջ - 10:10 20-05-2022

Սխալ է խղճուկ օրակարգով Վաշինգտոն մեկնելն ու փամփուշտ սպառելը․ միջազգայնագետ

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Այս մասին գրառում է արել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա հավելել է․ «Գլոբալ առումով, Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր: Փորձեմ հիմնավորել:

1. Հարաբերությունների հաստատման 30 ամյակը լուրջ առիթ էր՝ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց:
2. Հաշվի առնելով 30 ամյա հոբելյանը՝ ամերիկցիները պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել: Ցավոք, այդ հանդիպումը չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ մեր շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:
3. Դրա փոխարեն ստորագրվեց Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, որը Հայաստանի կենսական շահերի հետ որևէ աղերս չունի՝ այն ամերիկյան օրակարգ է և ամերիկացիներն այդ փաստաթուղթը ստորագրում են տասնյակ զարգացող պետությունների հետ:
4. Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Ինչպես նկատում եք, իր փոխարեն դա ամերիկյան կողմն է անում:
5. Կոնգրեսի մասով: Դուք ուրիշ կոնգրեսականների կամ սենատորների անուններ չգիտե՞ք: ԱՄՆ-ում կան 100 սենատորներ և 435 կոնգրեսականներ: Նոր ընկերներ ձեռք բերելու ցանկություն չունե՞ք: Ինչու՞ եք անընդհատ նույն տասնյակի հետ շփվում:
6. Միրզոյանի հետ հանդիպում էր կազմակերպվել Atlantic Council ուղեղային կենտրոնում (դուք ուրիշ ուղեղային կենտրոն չգիտե՞ք) որին մասնակցեցին ընդամենը 20 հոգի, այդ թվում դեսպանության աշխատակազմը և պաշտոնական պատվիրակությունը՝ զբաղեցնելով սենյակի կեսից ավելին:
7. Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում: Մասնավորապես մեսիջներ, որոնք վերաբերել են կառավարության բարեփոխումներին ամերիկյան աջակցությանը: Այս նախադասությունը լսել են Հայաստանի անխտիր բոլոր կառավարությունները՝ սկսած Վազգեն Մանուկյանի կառավարությունից: Դրանից օգուտ քաղել է պետք, ոչ թե այն ներքաղաքական մեսիջի վերածել:

Հ.Գ. 1 Ակտիվ ճամփորդություն դեռևս չի նշանակում արդյունավետ դիվանագիտություն:
Հ.Գ. 2 Սխալ էր այդպիսի կարևոր առիթով ու այդ տեսակ խղճուկ օրակարգով Վաշինգտոն մեկնելն ու փամփուշտ սպառելը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում