Ներքին 4 տարի առաջ - 19:27 19-05-2022

Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու բողոքը քննում է Քոչարյանին մեղադրող նախկին դատախազը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր հերթական անգամ հետաձգվեց Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Բիշարյանը։ Վերջինս այլ դատական նիստ ունենալու պատճաբանությամբ հետաձգեց այն և նշանակեց մայիսի 23-ին։

Դատավորի այս հայտարարությունը զայրացրեց ծնողներին։ «Չե՞ք կարող մի քիչ երկարացնել այս դատը, մենք էլ չենք կարող ամեն անգամ գալ-գնալ։ Հարգեք մեզ, Դուք էլ մի քիչ ուշ ներկայացեք այդ դատին, ի՞նչ կլինի»,- ասացին ծնողները՝ հայտարարելով, որ դահլիճից դուրս չեն գա։ Սակայն դատավորը հեռացավ նիստերի դահլիճից։ «Թուրք, թուրք, թուրքի ստրուկ»՝ վանկարկեցին հարազատները։

Ընդհանրապես այս բողոքի քննությունն այդպես էլ չի սկսվում, որերորդ անգամն է՝ տարբեր պատճառաբանություններով այն հետաձգվում է։ Հետաքրքիր է, որ նիստը նախագահում է հենց դատավոր Բիշարյանը, որին հիշում ենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործից՝ որպես մեղադրող դատախազի։ Բիշարյանը դատավոր նշանակվել է նախորդ տարվա վերջին, որպես դատավոր այս գործով է աչքի ընկնում։

Հետաքրքիր է՝ արդյոք դատախազ աշխատած ժամանակ պարգեւավճարներ ստացած, Փաշինյանի հակառակորդ համարվող Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը դատարանում պաշտպանող նախկին դատախազը որոշում կկայացնի՞ վարչապետ Փաշինյանի դեմ։

Հիշեցնենք, որ բողոքը վերաբերում է նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ 2021թ. հունիսինն ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը։ Մասնավորապես, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը