Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:44 18-05-2022

Ոստիկանը Նիկոլ է եւ ոչ միայն

Այսօր անկախ Հայաստանի կախյալ ոստիկանները անչափահասների են բերման ենթարկել, նրանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, խլել են հեռախոսները ու երեխաներին զրկել ծնողներին զանգահարելու հնարավորությունից:

Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը նրանց հրահանգել է առանձնակի դաժան լինել, իրենք էլ բոլոր ժամանակներում հավատարմորեն ծառայել են օրվա իշխանությանը, իսկ այսօրվա իշխանությունն ավելի շատ նման ծառայության կարիք ունի: Ի վերջո, հո անտեղի չի՞ մեկ ամսվա ընթացքում 6,5 մլն դոլար պարգեւավճար տվել ոստիկաններին:

Ոստիկանական բաժանմունքում 15 եւ 17 տարեկան երեխաներին դաժան ծեծի են ենթարկել՝ ընդամենը խաղաղ ցույց իրականացնելու համար: Իսկ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարերային արդարամիտ ՀԿ-ները լուռ են:

Լուռ են բռնության մասին (հիմնականում՝ սեռական) ֆեյսբուքի իր էջում նամակներ հրապարակող Լյուսի Քոչարյանը,Մարդու իրավունքների պաշտպանը, նաեւ մարդու իրավունքներից ու դեմոկրատիայից խոսող միջազգային կառույցները: Վերջիններս գուցե վաղը մի հեռավոր շրջան գնան, մի դասասենյակ կահավորեն ու երեխաների հետ նկարներ հրապարակեն՝ մամուլի ճոխ հաղորդագրություններով:

Իսկ երեխա խոշտանգած ու 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի՝ ստենդավորված սրտով հորը բերման ենթարկած ոստիկանը երեկոյան տուն կգնա, գուցե խաղալիք կտանի իր երեխային կամ թոռանը ու փառք կտա «տիրոջը»՝ Նիկոլին, որ խաղալիք գնելու հնարավորություն ունի «արդար քրտինքով»: Ասում են՝ որոշ ոստիկաններ վիրավորվում են, երբ իրենց Նիկոլ են ասում: Իսկ ինչ անի մեր խեղճ երկիրը, ում այսօր հենց այդ մարդն է ներկայացնում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ