Ներքին 4 տարի առաջ - 17:35 18-05-2022

Սպանության համար 1 տարի հետախուզվող 22-ամյա երիտասարդին հայտնաբերել են

Մայիսի 17-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, համագործակցեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ։

Համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Քանաքեռի 14-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց 22-ամյա մի երիտասարդ: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2021 թվականից հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: