Ներքին 4 տարի առաջ - 15:26 18-05-2022

Ո՞ւմ աչքն են վնասել կարմիր բերետները. նա լուրջ վնասվածք է ստացել

Քիչ առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե տեղեկություն ունեն, որ ոստիկանները քաղաքացիներից մեկի աչքն են հանել. «Այժմ նրան տարել են Մալայան կենտրոն, տեսնենք՝ ինչ կարող են անել։ Ամեն դեպքում քաղաքացու աչքը արյունոտված տարել են հիվանդանոց»։

Oragir.news-ը տեղեկացավ, որ ցուցարար քաղաքացու աչքը լուրջ վնասվածք է ստացել, երբ նրան բերման ենթարկելիս են եղել այս օրերին գազանացած կարմիր բերետավորները․ նրանցից մեկը մատը մտցրել է աչքը։ Քաղաքացին, որը տուժել է ոստիկանների գործողություններից, Զոհրաբ Իգիթյանն է։ Նրա մոտ աչքի եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել։

Մեզ նաև փոխանցեցին, որ Իգիթյանը հիմա համեմատաբար լավ է, թեպետ աչքը լուրջ վնասվել է։ Նա ակտիվ քաղաքացի է, ապաքաղաքական անձ, առաջին օրվանից միացել է «Դիմադրություն» շարժման։

Հավելենք, որ ոստիկանությունը երեկ և այսօր, բիրտ ուժ կիրառելով, հարյուրավոր քաղաքացիների է բերման ենթարկում, ընդհուպ հարվածելով, կոտրվածք պատճառելով, գետնին քարշ տալով։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից