Ներքին 4 տարի առաջ - 13:32 18-05-2022

Ինչո՞ւ է ԵԿՄ-ն որոշել համագումարն անցկացնել Ծովինարում

Մայիսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում գտնվող ԵԿՄ «Պատանի երկրապահ ուսումնամարզական ճամբարում» պետք է տեղի ունենա ԵԿՄ 13-րդ արտահերթ համագումարը: Համագումարի օրակարգում ԵԿՄ վարչության անդամների նոր կազմի հաստատումն է: Տարօրինակ է, որ ԵԿՄ-ն որոշել է Արշակունյաց պողոտայի վրա գտնվող ԵԿՄ կենտրոնական գրասենյակը թողնել և համագումարն անցկացնել մայրաքաղաքաից ավելի քան 120 կմ հեռավորությամբ գտնվող ճամբարում։

ԵԿՄ մամուլի խոսնակ Լիլիա Պողոսյանից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե ինչու է որոշվել համագումարն անցկացնել Ծովինարում․ «Վարչության նիստում է այդպես որոշվել, պատանի երկրապահների մեծ ճամբարն է այնտեղ գտնվում, նիստում որոշվել է, որ այնտեղ անցկացվի՝ նաև հաշվի առնելով, որ սահմանամերձ է»,- պատասխանեց խոսնակը։

Հարցրինք՝ իսկ գուցե ներքաղաքական իրավիճակո՞վ է պայմանավորված՝ նկատի ունենալով, որ ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում, շենքեր շրջափակում, փողոցներ փակում և այլն․ «Չէ՛, բացարձակ կապ չունի, հաստատ կապ չունի նման հարցերի հետ, վարչության նիստը տեղի է ունեցել մայիսի 14-ին, այդ նիստում անդամներից մեկի կողմից առաջարկ եղավ անցկացնել ճամբարում՝ հաշվի առնելով նաև, որ ճամբարը շուտով հերթական անգամ պիտի ընդունի սաներին»։

Նշենք, որ Ծովինարի ճամբարի բացումը տեղի է ունեցել 2016 թվականին, այն ժամանակ ԵԿՄ նախագահը Մանվել Գրիգորյանն էր, ով ևս ներկա էր բացմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում