Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:01 17-05-2022

Չի կարելի երկրագնդի երեսին չզարգանալ, մնալ թարախապալար․ Հրանտ Բագրատյան


Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները և հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

«Շատ քիչ է խոսվել երկրի տնտեսական վիճակի մասին։ Ես այսօր ուզում եմ խոսել այդ վիճակի մասին և համեմատել 2017 թվականի հետ։ Եվ այսպես, սկսենք մարդկանց թվից․ երկրի մշտական բնակչությունը պակասել է 12.000-ով։ Մշտական բնակչության մեջ մտնում են նաև արտագաղթածները, նրանց չեն հանում այդ թվից։ Մեզ ներկայացնում են վիճակագրություն, որը ֆիքսում է, որ անընդհատ զբաղվածություն ունեցողների թիվը պակասում է։
Մեզ ասում են՝ գործազուրկների թիվը պակասում է։ Ժողովո՛ւրդ ջան, գործազուրկների թիվը պակասում է ոչ թե նրա համար, որ աշխատողներն են ավելացել, այլ որ նախկինում գործազուրկ եղած մարդիկ թողել գնացել են երկրից։ Հիմա նայենք տնտեսության հիմնական ցուցանիշներին․ 2018-2021 թթ․ եղել է 12, 7% գնաճ, իսկ 2013-2017 թթ․ եղել է 6,3%։ Ես այն ժամանակ նույնպես ունեցել եմ պրիտենզիաներ, որոնք արտահայտել եմ պարլամենտում, բայց մենք այսպիսի խայտառակ վիճակ չենք ունեցել։ Իշխող վարչախումը եկել էր և խոսք տվել ապահովել տարեկան 7-9% աճ, նրանք կատարել են իրենց խոսք տվածի մեկ քառորդը։ Բա սա ձախողում չէ՞։
Բայց սարսափելին այն է, որ մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը, Թուրքիայի ու Իրանի մասին չեմ խոսում, աճում են ավելի արագ։ Նրանց բյուջեներն արդեն անհամեմատելի են մեզ հետ, իսկ սա նշանակում է, որ մեզ նոր աղետներ են սպասվում։ Չի կարելի երկրագնդի երեսին չզարգանալ, մնալ թարախապալար»,- ասաց Բագրատյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում