Տեսանյութ Ներքին Խոսք 4 տարի առաջ - 17:12 17-05-2022

Ավետիք Չալաբյանն առերեսվել է Թոռնիկ Ալիյանի հետ․ Մենուա Սողոմոնյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը առերեսվել է Թոռնիկ Ալիյանի հետ։ «5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանը oragir.news-ի հետ զրույցում հայտնեց, որ փաստաբանների հաղորդմամբ՝ առերեսման ժամանակ գործով վկա հանդիսացող ուսանողն ասել է, որ Աետիք Չալաբյանը իրեն ոչինչ չի առաջարկել։

«Բայց այս քրեական գործի հիմքում, ինչպես նշված է դատարանի որոշման մեջ, նաև այդ առերեսման հանգամանքն է շեշտադրված, նաև ձայնագրության հանգամանքն է շեշտադրված։ Մինչդեռ առերեսման ժամանակ ասվել է, որ Ավետիք Չալաբյանը իրեն որևէ առաջարկություն չի արել։

Հետևապես, եթե առաջարկություն չի արվել, ինչո՞ւ եք մարդու վրա գործ հարուցում։ Այն էլ գործ եք հարուցում մի հոդվածով, որ մեկ ամսից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս քրեապես պատժելի արարք չէ, դեռ մի հատ էլ կալանք եք տալիս՝ ասելով, թե կթաքնվի այն դեպքում, երբ մարդը այդ ձայնագրության հրապարակվելուց ու խոսակցություններից հետո, թե նյութեր են նախապատրաստվում, իր տանն է եղել։ Նա այն հասարակական դիրքը, հարգանքը ունեցող մա՞րդն է, որ իրեն թույլ տար փախչել նման սին, փուչ գործի պատճառով»,- ասաց Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին