Ներքին 4 տարի առաջ - 15:47 16-05-2022

Փորձում եք նորից փուչիկ փչե՞լ, երբեք չփորձեք նման բան անել. Աղվան Հովսեփյան

Նախկինում մի շարք պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանի գործով այսօրվա դատական նիստին միջնորդություն ներկայացվեց նրա որդիների գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ։ Փաստաբանը դատարանից պահանջեց վերացնել մինչդատական վարույթում գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումները։

Դատարանը միջնորդությունը չքննեց։ Մեղադրող կողմն առարկեց միջնորդությունն այս փուլում քննարկելու դեմ՝ նշելով, որ ներկայումս առկա է բողոք, որը դեռևս քննության փուլում է։

Նիստին հայտարարությամբ հանդես եկավ Աղվան Հովսեփյանը՝ անդրադառնալով նախորդ դատական նիստին դատախազներից Կարեն Սերբոյանի այն հայտարարությանը, ըստ որի` իբր Հովսեփյանն ընդունել է, որ հանցանք է կատարվել։ «Իմ աչքի առաջ, դատարանի աչքի առաջ փորձում եք նորից փուչիկ փչե՞լ։ Երբեք չփորձեք մյուս անգամ նման բան անել։ Եւ խորհուրդ կտայի՝ որպես մեղադրողի, որ եթե մի բան չգիտեք, ավելի լավ է լռեք, դա Ձեզ ավելի խորհրդավոր կդարձնի»,֊ նշեց Հովսեփյանը։

Հիշեցնենք` Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում