Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:20 16-05-2022

Գնաճային ճնշումներն ավելացել են միջազգային արժեշուկաների կտրուկ խթանման պատճառով. ԿԲ տարեկան հաղորդումը

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը ներկայացնում էր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Խաչատրյանն ասաց, որ տարեկան հաշվետվությունը 2021 թվականի գնաճի հաշվետվությունն է և 2022 թվականի կանխատեսումները.

«2021 թվականի դեկտեմբերի դրությամբ գնաճը կազմել է 7.4 %։ 2021թվականին Կենտրոնական բանկը կանխատեսում էր 1,5 % տնտեսական աճ։ Փոփոխվել են տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները և ավելացել են գնաճային ճնշումները, որի արդյունքում մենք ունեցանք 5,7 % տնտեսական աճ և 7,4 % գնաճ։ Հիմանկան գները, որոնք տարբերվել են մեր կանխատեսումից, պարենի միջազգային գներն են։ Մինչ այսօր 2022 թվականի ընթացքում, Կենտրոնական բանկի տոկոսադրույքը եղել է չեզոք տոկոսադրույքից ցածր․ դա նշանակում է, որ տոկոսադրույքի շարունակական բարձրացումը չի նշանակում, որ դրամավարկային փոփոխությունը եղել է զսպվող, այն եղել է չեզոք, այսինքն՝ խթանող։ 2022 թվականի տարեսկզբին կանխատեսել էինք 6,5 % մակարդակ գնաճի համար։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ասաց, որ տարեկան կտրվածքով հանձնաժողովի և կենտրոնական բանկի համատեղ նիստերը ութն են, որոնցից չորսը՝ կանխատեսման նիստ, չորսը՝ մոնիթորինգի։

«Գնաճային ճնշումներն ավելացել են միջազգային արժեշուկաների կտրուկ խթանման պատճառով՝ տրանսպորտային ծառայություններ, պարենի գներ, որոնք կարծես նոր ռեկորդներ են սահմանում»։ ԿԲ փոխնախագահի խոսքով՝ աճող գները հիմնականում պայմանավորված են աշխարհաքաղաքական լարվածության որոշակի էական ժամանակահատվածի պահպանմամբ, որին փաստացի իրավիճակից ելնելով՝ կարձագանքնեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը