Ավելին 4 տարի առաջ - 23:18 15-05-2022

Թրամփը հայտարարել է, որ երբեք չի վերադառնա Twitter

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք չի վերադառնա Twitter։
«Շնորհակալ եմ առաջարկի համար, բայց ես երբեք չեմ վերադառնա Twitter»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ ինքը կնախընտրի ներկայությունը սեփական Truth սոցիալական ցանցում։

Միաժամանակ Թրամփը կարծում է, որ հայտարարված գինը, որը պատրաստ է վճարել ձեռնարկատեր Իլոն Մասկը սոցցանցի համար, չափազանց բարձր է։ ԱՄՆ նախկին նախագահը պնդում է, որ միայն հիմարը կգնի Twitter-ը նման գումարով։
«Իսկ Իլոնը հիմար չէ: Բացի այդ, ինչպես կարելի է գործարք կնքել, երբ նա, հնարավոր է, անօրինական կերպով է գնել իր բաժնեմասը»,- նշել է Թրամփը:

Ավելի վաղ Իլոն Մասկը Twitter-ի իր էջում հաղորդագրություն էր հրապարակել, որում նշել էր, որ կասեցրել է Twitter-ը գնելու գործարքը, քանի դեռ չի ավարտվել կայքում կեղծ օգտահաշիվների քանակի ստուգումը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից