Ներքին 4 տարի առաջ - 21:38 13-05-2022

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Ռուսաստանի և Հայաստանի դեսպաններին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մայիսի 13-ին առանձին հանդիպումների ընթացքում ընդունել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուդակովին և Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Աւելի քան ժամ մը տեւած հանդիպման ընթացքին տեղի ունեցած քննարկումներուն առանցքը բնականաբար դարձան Ուքրանիոյ պատերազմը եւ Հայաստանը։ Յիշեալ հարցերուն գծով Նորին Ս. Օծութիւնը ներկայացուց իր պատկերացումները ու մտահոգութիւնները։

Դեսպան Ռուտաքով, իր կարգին, պարզեց Ուքրանիոյ հարցին գծով Ռուսիոյ կեցուածքը եւ Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ փոխադարձ հասկացողութեամբ լուծումներ որոնելու Ռուսիոյ ճիգը։

Հանդիպման աւարտին, Վեհափառ Հայրապետին ներկայութեան, կարճ հանդիպում մը տեղի ունեցաւ դեսպանին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի ու հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունիի միջեւ։ Անոնք արծարծեցին յատկապէս Լիբանանի այժմու կացութեան եւ յառաջիկայ երեսփոխանական ընտրութիւններուն առնչուած հարցեր։

Յայտնենք, որ յետ միջօրէին, Հայրապետին նաեւ այցելեց Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր անդրադարձ կատարելու Հայաստանը յուզող հիմնահարցերուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում