Ներքին 4 տարի առաջ - 10:31 13-05-2022

Սուտը, սուտը, սուտը․․․ և «Հայկական ժամանակը». Լիլիթ Գալստյան

«Երեկ ֆրանսիայի հրապարակում մտավորականների, մշակույթի մոտ քսան գործիչների հետ քննարկում էինք հոգևոր Հայաստանի խնդիրները, ներազգային համերաշխության, ազգային պետականության կայացման գործում մտավորականների դերն ու առաքելությունը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:

Նա նշել է. «Մեր զրույցն ուղիղ հեռարձակմամբ ընթանում էր մի քանի լրատվամիջոցների եթերում։ Մասնակիցներն հասարակությանը հայտնի դեմքեր էին։
Նրանք բոլորը միակարծիք էին, որ բարոյական ճգնաժամի մեր օրերում անելիք ունեն, և առաջին հերթին մշակույթով ու կրթությամբ ենք վերականգնելու մեր ինքնությունն ու ազգային դիմագիծը։

Եվ ահա, այս փաստը ծանր տարած «Հայկական ժամանակը» դիմում է բացահայտ ստի՝ այսպիսի ձևակերպումով հարց տալով զրուցակցին․ «Երեկ Ֆրանսիայի հրապարակի հարթակից հայտարարեցին, թե մշակութային գործիչների հետ քննարկում է լինելու: Այդ մշակութային գործիչների կողքին էին նաև դիմահարդարներ, սոցիալական ցանցերով հայտնի դարձած անձինք։ Սա մտավորականի կերպարի արժեզրկում չէ՞»:

Լավ, իսկապես, չեմ դադարում զարմանալ, ինչո՞ւ ստել, այսքան ցինիկաբար ստել, երբ ամեն բան այդքան բացահայտ է, հեռարձակված․․․ դուք բոլորովին կարմիր գիծ չունե՞ք, մասնագիտական արժանապատվություն չունե՞ք․․․ ի՜նչ դիմահարդար, ի՜նչ սոցցանցերի դեմքեր․․․

Ահա մասնակիցների ցանկը՝

1. Հրանտ Թոխատյան-ՀՀ ժող․ արտիստ
2. Ռուբեն Մելքոնյան-արևելագետ, դոկտ․ պրոֆեսոր
3. Վահե Արսեն-բանաստեղծ, թարգմանիչ, բ․գ․թ
4. Լևոն Գալստյան-կինոդրամատուրգ, բ․գ․թ
5. Սերժ Սրապիոնյան-գրականագետ, բ․գ․թ,
6. Սամվել Թադևոսյան-կինոռեժիսոր
7. Ժիրայր Դադասյան-Արվ․ վաստ․ գործիչ, մնջախաղի պետ թատրոնի գեղ․ ղեկավար
8. Կարո Վարդանյան-Արվեստի վաստ․ գործիչ, գրականագետ, բ․գ․թ․
9. Կարեն Արիստակեսյան-գրականագետ,բ․գ․թ
10. Սամվել Հարոյան-Մշակութային գործ, «Ձայն հայրենյաց» խորհրդի անդամ
11. Արթուր Սահակյան-բեմադրիչ, «Գոյ» թատրոնի գեղ․ղեկ․
12. Արման Նավասարդյան-դերասան, «Արտավազդ» մրցանակակիր
13. Հարություն Արզումանյան-դիրիժոր
14. Հովհաննես Գալստյան-ռեժիսո
15. Ռուբեն Հովհաննիսյան-ռեժիսոր
16. Գագիկ Սարգսյան-«Զարթոնք» ազգագարական համույթի գեղ․ ղեկ
17. Էդուարդ Այտինյան-թարգմանիչ
18. Լևոն Հարությունյան- դերասան
19. Վահե Բեգոյան- «Սաղմոսերգու» արական երգչախմբի գեղ․ ղեկ․

ԶԱՐԹՆԻ՛Ր ԼԱՈ․․․ 11.05.2022 Երևան․ Քաղաքական զրույց մտավորականների հետ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի