Ներքին 4 տարի առաջ - 23:18 12-05-2022

Սեւանա լճում անհետացած քաղաքացիների որոնումները այսօր ևս արդյունք չեն տվել

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի անդամները, հրշեջ-փրկարարները եւ մայրաքաղաքից ժամանած մասնագետները շարունակում են որոնողական աշխատանքները Սեւանա լճում՝ 2022 թվականի մայիս 6-ի երեկոյան Սեւանա լճում նավակով անհետացած երկու քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, փրկարարական աշխատանքներում մայիսի 12-ին ներգրավված են եղել 25 հոգի, 20 նավակներով էլ փրկարարներին աջակցել են այլ համայնքներից ձկնորսությամբ զբաղվողներ։ «Որոնողական աշխատանքները չեն դադարել մայիսի վեցից։ Գիշերային ժամերին դրանք ընդհատվում են, ցերեկային ժամերին, առավոտից մինչեւ երեկո շարունակվում: Որոնումներն ընթանում են ափից մինչեւ 2-3 կիլոմետր հեռավորությամբ եւ մինչեւ 30 մետր խորությամբ: Բայց առայժմ մեր ջանքերն ապարդյուն են անցնում »,-ներկայացրեց Գարիկ Հակոբյանը։

Նախնական տվյալներով՝ որոնվողները Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի բնակիչներ, 1969 թվականին ծնված Ավետիք Սեւոյանն ու 2001 թվականին ծնված Իշխան Աբրոյանն են, ովքեր Մարտունի համայնքի Զոլաքար եւ Վարդենիկ գյուղերի հատվածում նավակով ձկնորսության են դուրս եկել Սեւանա լճի վրա եւ անհետացել 2022 թվականի մայիսի 6-ի ժամը 16-ի սահմաններում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան