Ներքին 4 տարի առաջ - 18:32 11-05-2022

Ջահելություն են արել, էդ մարդն էլ չի դիմացել․ մանրամասներ՝ գեներալ Օգանովսկու ձերբակալումից

Ինչպես հայտնի է՝ Ստեփանակերտի կենտրոնում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, կասկածյալը, ով Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է (Օգանովսկի), ձերբակալվել է։

Oragir.news-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել դեպքի առնչությամբ։ Արցախցի մեր աղբյուրը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ տուժած երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Կարապետյանի հասցեին ու վիճաբանել են Օգանոսվսկու հետ։ «Իր ժամանակ 7 շրջան ենք վերցրել, որոնցից 4-ը էդ մարդու շնորհիվ է եղել։ Ես չեմ պաշտպանում իրեն, բայց էդ մարդը հերոս մարդ է։ Ամեն դեպքում՝ պետք է հարգել մարդու անցած ճանապարհը, հատկապես որ իրենց պապու տարիքի է մարդը։ Ջահելություն են արել, էդ մարդն էլ չի դիմացել էլի»։

Հարցին, թե երիտասարդները ճանաչել են Օգանովսկուն, դա սադրա՞նք է եղել, թե՞ չեն ճանաչել, մեր զրուցակիցն ասաց, որ հիմա դժվար է գտնել որևէ մեկի, ով Արցախում չի ճանաչում գեներալին։ «Բայց դե՝ ջահել են, ով իմանա, գուցե չեն ճանաչել»։

Նշենք նաև, որ մենք փորձեցինք գտնել Կարապետյանի փաստաբանին։ Մեր տեղեկություններով՝ Կարապետյանը այսօր դեռ փաստաբան չուներ։ Այս տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Արցախի քննչական կոմիտե, սակայն տեղեկությունը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին։

Միայն ասացին․ «ԱՀ քննչական կոմիտեն օրենքով սահմանված կարգով խստորեն պահպանում և ապահովում է նախաքննության շահերն ու անմեղության կանխավարկածը: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որևէ տեղեկատվություն տրամադրել չենք կարող: Խնդրում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին»:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում