Մամուլ 4 տարի առաջ - 08:13 11-05-2022

Փաշինյանին հորդորել են՝ չգնալ նման քայլի․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ընդդիմադիրների նախաձեռնած փողոցային պայքարի սկզբնական օրերին իշխանության օրենսդիրների շրջանակում քննարկել են «կոնտր» հանրահավաքներ անցկացնելու սցենարներ, ինչպես արեցին 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո։ Սակայն իրավապահ համակարգի պատասխանատուները Փաշինյանին հորդորել են՝ չգնալ նման քայլի, քանի որ իշխանության դեմ տրամադրված մարդկանց քանակն այժմ ավելի շատ է, քան պատերազմից հետո էր։ Եվ երկու հակադիր ճամբարների հավաքը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։


ՔՊ-ականներից մեկը երեկ մեզ համոզում էր, որ իրենց վարկանիշը չի նվազել՝ այս օրերին իրենց հազարավոր քաղաքացիներ են զանգում, հորդորում հավաք կազմակերպել, որ Փաշինյանի աջակիցներն էլ իրենց խոսքն ասեն։ Մեր հարցին, թե այդ դեպքում ինչու հավաք չեն կազմակերպում, պատասխանեց․ «Վտանգավոր է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը