Ներքին 4 տարի առաջ - 00:10 08-05-2022

Մանուել Մանուկյանին ձերբակալել են Դանիել Իոննիսյանի դիմումի հիման վրա

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանին, որը Դիմադրության շարժման մասնակիցներից է, ձերբակալել են եւ պատրաստվում են մեղադրանք առաջադրել։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը։

«Մեղադրանքը փողոցը չթույլատրված մասով անցնելու համար է, բնականոն երթեւեկությունը խաթարել է։ Խուլիգանություն են դիտարկում։ Պատրաստվում են կալանքի միջնորդություն ներկայացնել։ Մենք, բնականաբար, բողոքարկելու ենք»,- ասել է Պապոյանը։ Նրա վստահեցմամբ՝ Երեւան քաղաքի քննչական վարչությունում պարզել են, որ Մանուկյանին ձերբակալել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոննիսյանի դիմումի հիման վրա։

Մանուել Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում մի քանի տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է դիմադրության շարժման ժամանակ ԵՊԲՀ –ի մոտակայքում փողոց փակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը