ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից:
Գյումրեցիները ներկայացրել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումը՝ պատասխանելով հարցին՝ պե՞տք է արդյոք փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
Գյումրեցի կինը, խոսելով իր դիրքորոշման մասին, քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգները կատարելու մեջ։
Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն։ Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի։
Հանրահավաքին մասնակցում են նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը և դուստրը՝ Գայանե Քոչարյանը։
«Դիմադրություն» շարժումը երեկ եւ այսօր անհնազանդության ակցիաներ չի անցկացրել: Այսօր Ֆրանսիայի հրապարակում` ժամը 18:00-ին, նախատեսված է համազգային հանրահավաք անցկացնել։
«Այս ուրբաթ՝ հուլիսի 29-ին՝ 19:30 Ֆրանսիայի հրապարակ»,- ասված է հաղորդագրությունում: