Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:45 07-05-2022

ՀՀԿ-ն ծանր վիրավորանքի հոդվածով պատասխանատվության կկանչի՞ Ալեն Սիմոնյանի մորը

Երեկ տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է ընդդիմադիրների քայլերթի ժամանակ մի կին պատշգամբից քաղաքացիների վրա թքում և միջնամատ ցույց տալիս։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ կինը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է՝ Մարինա Հովհաննիսյանը։

ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանն oragir.news-ի հարցին, թե մտադի՞ր են հենց Ալեն Սիմոնյանի առաջ մղած՝ ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածով պատասխանատվության կանչել տիկնոջը, պատասխանեց, որ իրենք անդաստիարակներին չեն անդրադառնում։

«Մենք հիմա լուրջ գործով ենք զբաղված, հիմա հեռացնում ենք թրքահաճո իշխանություններին, որպեսզի մեր երեխաները հայրենիք ունենան, որպեսզի թուրքերը չգան, նստեն Երևանի կենտրոնում, մեր հիմնական ասելիքը հիմա սա է։ Իսկ էդ կարգի մամաներին մենք հետո դեռ կանդրադառնանք»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն oragir.news -ի հետ զրույցում ասաց, որ իրականում այդ վարքագիծը չպետք է նորմալ երկրում քրեական պատասխանատվության առարկա լինի, այլ միայն կարող է հանրային պարսավանքի առարկա դառնալ։ «Բայց հենց ՔՊ-ականները մեր երկրում ստեղծել են աննորմալ վիճակ, երբ ընդդիմադիր քաղաքացիներին որոշակի կոշտ քննադատության համար պատասխանատվության են կանչում, և դա կատարվում է ոչ թե տուժողների բողոքի հիման վրա, այլ ԱԱԾ պետի տեղակալի, ոստիկանության ղեկավարների գրության հիման վրա։ Այս դեպքը ոչնչով չի տարբերվում այդ դեպքերից, և սա նույնպես պետք է քննության առարկա դառնա։ Անկեղծ ասած՝ 10 տարի առաջ ծանոթ եմ եղել այդ տիկնոջ հետ, շփվելու առիթ ունեցել եմ և հիմա զարմացած եմ, որ մնան վարքագիծ է դրսևորել»։

Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ ծանր վիրավորանքի հոդվածով հարուցված քրեական գործերն առաջին հերթին վերաբերում են Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, երրորդ տեղում Ալեն Սիմոնյանին հասցված վիրավորանքների համար հարուցված գործերն են։

«Այս խայտառակ գործիքն արդեն կիրառվել է, մի քանի դատավճիռ այս գործով արդեն կա։ Դրանք այն գործերն են, որտեղ աձը կա՛մ պաշտպան չի ունեցել, կա՛մ ընդունել է իր մեղքը, բայց գործերի մեծ մասը կա՛մ չի մտել դատարան, կա՛մ նոր-նոր է մտել»։

Հիշեցնենք՝ երեկ Ալեն Սիմոնյանն անդրադարձել էր միջադեպին ու ասել, որ երթի մասնակիցները, իմանալով, որ դա իրենց բնակարանն է, վիրավորանքներ են հնչեցրել իր և իր ընտանիքի հասցեին, որին ի պատասխան՝ մայրիկի նյարդերը չեն դիմացել։ Սիմոնյանը նաև ասել է, որ չի կարծում, որ իր մայրը պետք է անցնի պաշտոնյաներին՝ ընդդիմադիր պատգամավորներին, վիրավորելու հոդվածով։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին