Ներքին 4 տարի առաջ - 20:15 06-05-2022

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպանի՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ու կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք հարցեր, որոնց թվում՝ սույն թվականի մարտին Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ համաժողովի շրջանակում կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ։

«Այդ համատեքստում ֆրանսիական կողմը ներկայացրել է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծումը, որի գործունեությունը Հայաստանում նոր որակ կհաղորդի կրթության և մշակույթի ոլորտներում Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցությանը։ Մեծապես ողջունելով այդ փաստը՝ նախարարի տեղակալը հայտնել է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեության մեկնարկին ԿԳՄՍ նախարարության՝ լիարժեք աջակցելու պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ շահագրգիռ քննարկում է ծավալվել նաև կրթության և մշակույթի ոլորտներում գործող պետական և ոչ պետական ֆրանկոֆոն կառույցների հետ տարվող աշխատանքների համակարգման շուրջ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով այդ կառույցների հետ շարունակական երկխոսությանը ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու վերաբերյալ՝ պարբերական հանդիպումներ ենթադրող համակարգող խորհրդատվական խորհրդի տեսքով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր