Ներքին 4 տարի առաջ - 15:43 06-05-2022

Հայ իրավապահները խոչընդոտում են Երևանում բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողներին . CPJ

«Հայաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ հետաքննեն ոստիկանության և պետական պաշտոնյաների կողմից մամուլի աշխատողների վրա վերջին հարձակումները և ապահովեն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»: Այս մասին ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) հայտարարության մեջ:

Նշվում է, որ մայիսի 2-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են AntiFake լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին և փորձել հրել նրան, երբ նա լուսաբանում էր ցուցարարներին ձերբակալող և ծեծի ենթարկող ոստիկաններին: Ֆիդանյանն ասել է, որ սև դիմակներով ոստիկանները մի քանի անգամ հրմշտել են իրեն, երբ նա լուսաբանել է բողոքի ցույցերը, թեև հստակ տեսանելի է եղել նրա լրագրողական քարտը։

Ֆիդանյանը պատմել է, որ հրմշտել են նաև AntiFake-ի օպերատոր Իշխան Խոսրովյանին և փորձել են բերման ենթարկել նրան, սակայն համաձայնել են չձերբակալել լրագրողների միջամտությունից հետո։

Բացի այդ՝ բողոքի ցույցի ժամանակ MediaHub տեղական լրատվական կայքի թղթակից Նարե Գևորգյանը մոտեցել է երկրի Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին և հարցրել ոստիկանների կողմից իրականացված բռնությունների մասին: Հովհաննիսյանը հարվածել է Գևորգյանի խոսափողին, իսկ ՊՊԾ աշխատակիցը խոչընդոտել է MediaHub-ի օպերատոր Արման Ղարաջյանին, պահանջել շրջել տեսախցիկը, ապա հարվածել սարքին: Երբ լրագրողները հրաժարվել են կատարել պահանջները, Հովհաննիսյանը ոտքով հարվածել է Ղարաջյանի ոտքին։

«Իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, առավել ևս, երբ այն կիրառվում է ոստիկանների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր պարտավոր են օրինակ ծառայել լրատվամիջոցների նկատմամբ իրենց վերաբերմունքով, – ասել է CPJ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սայիդը: – Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն շարունակվող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ ուժի բոլոր կիրառումները և ապահովեն, որ լրատվամիջոցների աշխատակիցները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը»:

Հայաստանի դատախազությունում հետաքննություն է սկսվել Ղարաջյանի վրա Հովհաննիսյանի կողմից ենթադրյալ հարձակման փաստով: Իսկ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, որի վերահսկողության տակ է Պետական պահպանության ծառայությունը, անպատասխան են թողել CPJ-ի՝ մեկնաբանություն ստանալու հարցումը:

Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, Երևանում ոստիկանության աշխատակիցները հրել էին Caucasian Knot տարածաշրջանային լրատվական կայքի թղթակից Տիգրան Պետրոսյանին, երբ վերջինս փորձում էր նկարահանել բողոքի ցույցը:

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել էր Yerevan Today լրատվական կայքի թղթակից Սյուզի Բադոյանի բջջային հեռախոսը, երբ նա փորձել էր խորհրդարանում հարցազրույց վերցնել նրանից: Անցյալ տարվա հունիսին Սարգսյանը նույն կերպ խլել էր մեկ այլ լրագրողի հեռախոսը, որը փորձում էր հարցազրույց վերցնել իրենից:

CPJ-ը նամակով դիմել է Սարգսյանին մեկնաբանության համար, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը