Միտք Ներքին 4 տարի առաջ - 12:23 06-05-2022

Դադարե՛ք լուրջ վերաբերվել Տեր-Պետրոսյանին

Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ ճիշտ լինելու չհաղթահարված բարդույթ ունի։ Նա վաղուց այլևս ակտիվ քաղաքականության մեջ չէ՝ ընտրություններին երբեմն իր թիմով մասնակցելն ու հաջողության չհասնելը չհաշված։ Բայց նա չի հանգստանում, ուզում է ամեն գնով քաղաքական ասպարեզում մնալ, որ իրեն հիշեն, իրեն քննարկեն, գուցե հայհոյեն, հիշեցնեն իր բոլոր մեղքերը, որոնց պտուղները քաղում ենք մինչ օրս։

Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվության վերջին պիկը կամ բումը 2008 թ․-ի մարտի 1-ն էր, որն ավարտվեց ողբերգությամբ, և Հայաստանը ևս տասը տարով հետ շպրտեց դեպի անցյալ՝ դեպի հեռավոր 90-ականներ, դեպի լևոնական ժամանակներ։ Ու այդքանով հանդերձ՝ անգամ գիտակցելով, որ այդ տասը զոհերի համար ինքն էլ պետք է առնվազն պատասխանատվության կանչվեր կամ ներողություն խնդրեր, առաջին նախագահը նորից չի հանգստանում։

Կյանքի մայրամուտում գտնվող պետական գործիչը դեռ մնացել է իր կառավարման տարիների ազդեցության տակ, երբ որոշողն ու ասողը ինքն էր։ Նրան թվում է, թե ինքն է միակ և այլընտրանքյաին ճշմարտությունը, որը վեր է բոլոր հնարավոր ճշմարտություններից։ Դրա համար էլ ժամանակ առ ժամանակ, երբ երկրում ինչ-ինչ իրադարձություններ են ծավալվում, երբ քաղաքական դաշտը նորից սկսում է եռալ, ու հանրության ուշադրությունը բևեռվում է դարձյալ այդ իրադարձությունների կիզակետում հայտնված դերակատարների վրա, ասպարեզ է նետվում Տեր-Պետրոսյանը՝ որպես «ակսակալ» ու սկսում ճիշտ ու սխալ որոշել։ Բնականաբար, վերջում չի մոռանում ընդգծել, որ ինքը ճիշտ էր, մյուսները՝ սխալ։ Սա արդեն ծերունական մառազմի է հասնում առաջին նախագահի մոտ։ Նա ուզում է գնալ Էդմոն Մարուքյանի ճանապարհով՝ միաժամանակ և՛ սպասարկել Նիկոլ Փաշինյանին, և՛ դառնալ երրրորդ այլընտրանքը ճշմարտության որոնման լաբիրինթում, բայց նաև իրեն այնքան չի իջեցնում, որ Էդմոնի պես գնա, Նիկոլից պաշտոն ստանա ու վերջնական էդմոնանա։

Նա երեկվա իր հոդվածով նորից սպասարկում էր Նիկոլ Փաշինյանի շահը՝ բացահայտ հայտարարելով, որ դեռևս 90-ականներից իր կողմից առաջ քաշված Արցախյան հարցի լուծման փուլային տարբերակը ճիշտ է, և այն, ինչ հիմա անում է իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը՝ հանձել Արցախն ու «խաղաղ ապրել», ճիշտ է։ Տեր-Պետրոսյանը իրականում շատ վատ և անազնիվ խաղ է խաղում՝ իմանալով, որ ընդդիմությանն ու իշխանությանը չսիրողները կթեքվեն իր կողմ՝ որպես «միակ սթափ մտածողի», ու կսկսեն առաջ տանել իր թեզերը, որոնք իրականում Նիկոլ Փաշինյանի հակահայկական ծրագրի հենարանն են։

Հետևաբար, Տեր-Պետրոսյանի գիտական-մանիպուլյատիվ վերլուծությունների թակարդը չընկնելու և դրանց գերին չդառնալու համար պետք է ընդամենը անտեսել նրան, լուրջ չվերաբերվել և համարել, որ նա ընդամենը քաղաքական դաշտում իր մասին հիշեցնելու, ինքնաարտահայտվելու կարիքից դրդրված է այդպես վարվում, ուրիշ՝ ավելի դավադիր ու ազգակործան նպատակ չի հետապնում, ինչպես չէր հետապդնում իր բնորոշած «ազգակործան պատուհասը» իր իսկ ազգակործան ծրագրերն իրականացնելիս։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»