Ներքին Միտք 4 տարի առաջ - 19:00 05-05-2022

Ռուպրը, մերժման ակցիան եւ Փաշինյանի էգոն

Նիկոլ Փաշինյանը բարձրակարգ մանիպուլյատոր է, քանի որ տարիներ շարունակ վարպետացել է այդ գործում: Սակայն, ի տարբերություն իշխող կուսակցության «աքսակալի», նրա թիմը բավականին ապաշնորհ է այդ հարցում: Դրա վառ ապացույցը երեկվա միջադեպն էր:

Իշխանական հայտնի քարոզիչ «Ռուպր Դավոն» այլ ՔՊ-ականների հետ հայտնվել էր ԱԺ-ում, որպեսզի խորհրդարանի դահլիճը լքող ընդդիմության համար «մանթրաժ» ապահովի` ի պատասխան ընդդիմության «Առանց Նիկոլ Հայաստան»-ի: Ու այն պահին, երբ ընդդիմադիրները դուրս էին գալիս դահլիճից, «Ռուպրն» իր «թիմով» վանկարկում էր «Քայլ արա, մերժիր Քոչին»:

Ընդ որում, նա ԱԺ-ի հետ բնավ կապ չունի, այնտեղ չի աշխատում, իր քարոզչական գործունեությունը վարում է հիմնականում TikTok-ում: Ակնհայտ է, որ նա հրահանգով էր ԱԺ բերվել` ուղղակի Նիկոլին ակնահաճո նախադասությունը գոռալու համար, մինչդեռ Վահագն Ալեքսանյանի կայքը ներկայացրել էր, թե «մերժման» տեղային ակցիայի մասնակիցները ՔՊ-ական պատգամավորների օգնականներն են: Կարեւորը, որ կնկարեն ու ցույց կտան, եւ Փաշինյանի էգոն, ասենք, փիթերթով ապուր ուտելիս կշոյվի:

Այդ դրվագը, սակայն, զրոյական է այն նողկալիագույն տեսարանի համեմատությամբ, երբ ՔՊ-ականները դահլիճում ծափահարում էին բազմաթիվ տղաների կյանքը խլած, հազարավորներին հաշմանդամ դարձրած Փաշինյանին: Ու նրանց գործողությունները ներդաշնակվում էին ՔՊ-ական «ծափ տվեք, արա՛» հայտնի կարգախոսի հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում