Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:07 05-05-2022

Մետաղական հանքավայրերի շահագործման համար սահմանված ռոյալթիների համակարգը կհեշտանա. նախագիծն ընդունվեց

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված է 36 հարց։ Քննարկվում է հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ անելու նախագիծը, որը ներկայացնում է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մետաղական հանքավայրերի շահագործման հետ կապված ռոյալթի համակարգն ավելի արդյունավետ շահագործման նպատակ ունի։ Սահմանվում են հարկին բնորոշ այնպիսի վճարներ, որոնք ընդերքօգտագործման կազմակերպությունները վճարում են՝ բացի այն հարկերից ու վճարներից, որոնք վճարվում են այդ գործունեությամբ զբաղվող վճարների կողմից։ Մետաղական հանքավայրի շահագործման կազմակերպությունների համար հանրագումարային վճարները վերջին անգամ վերանայվել էին անցյալ տարվա աշնանը։ Դա պայմանավորված էր նրանով, որ մետաղների միջազգային գները էականորեն բարձրացել են՝ ավելացնելով մետաղական հանքերի շահութաբերությունը։ Անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ վճարների միջոցով պետությանը մաս տվող մասը վերանայել»։

Ըստ Խաչատրյանի՝ նախագծում կան նաև որոշակի կարգավորումներ, մասնավորապես՝ գնորդը և մատակարարը իրենց պայմանագրով կարող են ընտրել տարբեր ամիսներ, ապա ռոյալթիների հաշվարկման նպատակով հիմք կվերցնի մատակարարմանը հաջորդող երկրորդ ամիսը։

Փաշինյաննն ասաց, որ պղնձի գնի շարունակական բարձրացման արդյունքում պետական բյուջեի եկամուտներն այն աստիճանի չեն, որ ռոյալթի համակարգի բարեփոխումների համակարգում էր, բայց որոշակի ժամանակահատված էր պետք դրա վրա աշխատելու համար։

Նախագիծն ընդունվեց միաձայն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր