Միտք 4 տարի առաջ - 16:00 03-05-2022

Ալեն Սիմոնյանը մորուքի հարցում ճիշտ է, մնացած հարցերում՝ սխալ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, թե ընդդիմությունը, բացի մորուք պահելուց, մնացած բոլոր հարցերում կրկնում է Նիկոլ Փաշինյանի քայլերը։ Մեծ հաշվով՝ ճիշտ է ասում պարոն Սիմոնյանը, ընդդդիմությունն իսկապես փորձում է բոլոր հարցերում կրկնել Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ին իրականացրած հեղափոխության քայլերը։

րանց թվում է՝ այդպիսով համաժողովրդական շարժման նոստալգիա կառաջացնեն մարդկանց մոտ, ինչն էլ նրանց կստիպի դուրս գալ փողոց։ Իսկ մորուք էլ չեն պահում, որովհետև գնում տուն լողանում, թրաշվում, շորերը փոխում, գալիս են։ Ընդդիմադիր նորօրյա լիդերների համար իրոք դժվար է նմանվել Նիկոլին փնթի լինելու, իրենց հիգիենային չհետևելու, փողոցում կեղտող շորերով քարշ գալու հարցում։ Դրա համար հատուկ հոգեբանություն է հարկավոր, մի քիչ էլ պիտի այդ փնթի ու գեղջուկ վիճակը մարդու ներսից լինի։ Բայց մյուս հարցում, այո՛, գրեթե նույնությամբ՝ մի քիչ ավելի վատ ձևով, կրկնում են Նիկոլին ու նրա արածները։ Ու չեն էլ կարող այլ բան մտածել, քանզի տարբերակներն էլ շատ չեն։ Ինչպես մի անգամ նշել էր Վահե Հակոբյանը, հո օդանավով չե՞ն գալու մարզերից Երևան ու փողոց փակեն։ Քայլելն ու փողոց փակելն էլ Նիկոլի մենաշնորհը չէ։

Ալեն Սիմոնյանը, սակայն, մեղադրելով կամ հեգնելով ընդիմությանը իրենց քայլերը կրկնօրինակելու մեջ՝ մի բան մոռանում է, որ Նիկոլ Փաշինայնն էլ այսօր երկրի ղեկավարի կարգավիճակում կրկնում է նույն քայլերը, ինչ Սերժ Սարգսյանն էր անում 2018-ին։ Օրինակ՝ մարդկանց զանգվածաբար բերման ենթարկելը՝ երբեմն բիրտ ուժի կիրառմամբ, մարդկանց ծեծելով, քաշքշելով ոստիկանական բաժանմունքներ գցելը, նրանցից որոշների վրա քրեական գործեր հարուցելը, որ ճնշեն մարդկանց արդար ցասումը։ Ու եթե Սերժ Սարգսյանը ԱԺ-ի դարպասները ուղղակի փակել էր, Նիկոլն ավելի հեռուն է գնացել՝ մի քանի տակ երկաթյա ձողերով զոդելով ԱԺ-ի դարպասները, որ հանկարծ «հպարտ քաղաքացիները» չմտնեն ԱԺ բակ։

Արդ, Ալեն Սիմոնյանը ճիշտ է, բայց մի փոքր սխալվում է։ Հատկապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հարցում հաստատ սխալվում է, քանի որ ներկայիս ընդդիմությունն ու Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը իրենց ղեկավարման տարիներին հայ ժողովրդի, Արցախի, Հայաստանի հանդեպ իրենց այնպես չեն պահել, ինչպես հիմա Նիկոլն ու իրենք են պահում, ուստի ընդդիմությունը այդ մի հարցում առնվազն չի կրկնում ու դժվար էլ կրկնի Նիկոլի քայլերը՝ Արցախը հանձնելուց մինչև հազարավոր զոհեր, կորտեժով մարդու վրաերթի ենթարկելուց ու փախչելուց մինչև պետական բյուջեի «օրինական» և բացահայտ թալան։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»