Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:00 02-05-2022

«Ոստիկանը մերն է», բայց ենիչերու «մատոռով»

«Ոստիկանը մե՛րն ա», «ոստիկանը մե՛րն ա»։ Այսպես վանկարկելով են փորձում ոստիկաններին իրենց կողմը գրավել ներկայիս ցուցարարները, որոնք, փողոց փակելով, ուզում են հասնել իշխանափոխության։ Բայց այդ ոստիկանը, որը «իրենցն ա», այսօր բռունցնքերով ու քացիներով հարձակվում է խաղաղ ցուցարարի վրա։ Նիկոլ Փաշինյանին առընթեր կառույցի՝ Պետական պահպանության ծառայության ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը քացով հարձակվում է լրագրողի ու օպերատորի վրա՝ հարվածելով ու հայհոյելով նրան։ Այս մարդկանց՝ ոստիկանի, անվտանգության աշխատակցի այս տեսակը մեկ օրում չծնվեց ու հայտնվեց ուժային կառույցներում։ Այսպիսի վայրենի, «թոկից փախած» կերպարների ուժային համակարգում վաղուց են «բազմացրել»՝ դեռ նախկինների ժամանակներից սկսած։ Ու նրանք այսօր իրենց կիսավայրի, «անտառից սերած» դաստիարակությամբ այսօր բաց են թողնվել հասարակության վրա, որ մարդ ծեծեն, քացի տան ու հայհոյեն։ Նիկոլի ու նրա իշխանության «ժողովրդավար» ոստիկանությունը հենց այս տեսքն ունի՝ թուրքական ենիչերների «մատոռով» ՀՀ քաղաքացիներ, որոնք ատում են իրենց իրավունքների պաշտպանության համար փողոց դուրս եկած ՀՀ քաղաքացուն։ Նրանք անձնագրով հայ են, տեսակով՝ թուրք, ադրբեջանցի, սիրիացի վարձկան կամ այնպիսի մեկը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ նույն ոգով ու ատելությամբ հարձակվել էր Հայաստանի ու հայ զինվորի, հայկական խաղաղ բնակչության վրա։ Իսկ ո՞ւր են իրավապաշտպան կառույցներն ու նորանշանակ Մարդու իրավունքների պաշտպանը, որին ՆԻՊ են անվանում՝ Նիկոլի իրավունքների պաշտպան։ Գլուխներն առել ու ջայլամի նման մտել են ծակը, ձայն չեն հանում։ Իրենց ձեռք չի տալիս խոսելը, աղաղակելը այսօրինակ վայրենությունների մասին, որովհետև դրա համար իրենք գրանտներ չեն ստանում։ Քրսիտինե Գրիգորյանը դրա համար չէ, որ Նիկոլի ու նրա խմբակի կողմից ընտրվել է որպես ՄԻՊ։ Նա ընտրվել է, որպեսզի ոչ թե մարդու, այլ «նիկոլականի», զոմբիների, գեյերի ու լեզբիների իրավունքները պաշտպանի։ Իսկ արժանապատիվ ու հայրենասեր մարդկանց իրավունքների վրա թքած ունեն Քրիստինեն էլ, նրան փոխկապակցված գրանտակեր «իրավապաշտպաններն էլ»։ Նիկոլը՝ առավել ևս։ Ընդդիմությունը լավ կանի՝ «ոստիկանին իրենով» անելուց առաջ լավ մտածի՝ ում է իրենով անում, իրեն հայհոյող, քաշքշող, խոշտանգող ու բերման ենթարկող ոստիկանի՞ն, թե՞ քաղաքացու կողքին կանգնող ու քաղաքացուն պաշտպանող, ոչ թե Հայաստանը թշնամուն հանձնող վարչապետի անձը պաշտպանող ոստիկանին։ Դրանք տարբեր ոստիկաններ են, ու նրանցից բոլորը չէ, որ մերն են։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ