Ներքին 4 տարի առաջ - 18:46 30-04-2022

Ընդդիմադիր Ռուսլան Բաղդասարյանի դեմ գործընթաց է սկսվել

Oragir.news-ի տեղեկություններով` գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։

Դատախազությունում Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է կատարվել։ Թե ինչպիսի գույքի մասին է խոսքը, դատախազությունից չեն տեղեկացնում։ Վարչական շրջանի նախկին ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազությունից դեռևս ծանուցագիր չի ստացել, սակայն տեղյակ է, որ իրեն հրավիրելու են. «Անկեղծ ասած՝ դեռևս ոչ մի փաստաթղթի ծանոթ չեմ, գիտեմ, որ հրավիրելու են, բայց չգիտեմ` ինչի համար։ Կարծում եմ` հերթական քաղաքական հետապնդումը պետք է լինի։ Չի կարելի մարդուն փորձել լռեցնել իր քաղաքական հայացքների համար ինչ֊որ հիմար ապօրինի գույքով»։Նա վերջում հավելեց, որ մասնակցելու է վաղվա հանրահավաքին. «Խնդրում եմ բոլորին, իմ ընկերներին, հարազատներին վաղը գալ հանրահավաքին»։

Նշենք, որ 2018 թվականի քաղաքական հայտնի իրադարձություններից հետո, երբ փոխվեց նաև քաղաքապետարանի գրեթե ամբողջ կազմը, Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նշենքնաև, որ հետագայում այդ քրգործը կարճվեց։

Ռ․ Բաղդասարյանն այժմ պայքարում է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Ամենայն հավանականությամբ, ինչպես մյուս ընդդիմադիրներին, այնպես էլ նրան ճնշելու համար են իրավապահները գործընթացներ սկսել։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի